211652_close_icon
views-count68735 դիտում article-date 12:17 10-01-2017

Բարի լուր. Ճանապարհային ոստիկանության տեսուչը երկվորյակ տղաներ ունենալուց հետո ձեռքը դրել էր գործընկերոջ գլխին ու ասել՝ «տարոսը քեզ».. և, իրոք, տարոսը նրան եղավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2016 թվականին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ Արմեն Զաքարյանի ընտանիքում ծնվեցին երկվորյակ տղաներ և նրանց շնորհավորողների մեջ էր նաև իր գործընկերը՝ նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Նորայր Թադևոսյանը, ով, երբ շնորհավորում էր Զաքարյանների ընտանիքին, Արմենը ձեռքը դրել էր Նորայրի գլխին ու ասել ժողովրդի հայտնի խոսքը՝ «տարոսը քո ընտանիքին»։ Այս տարվա հունվարի 9-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղի բնակիչ Նորայրի կինը՝ Մարիամը, երկվորյակ աղջիկներ է ունեցել, ու հիմա նրանց հարազատներն իրենց շնորհակալությունն են հայտնում Աստծուն և «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին, որ երկվորյակ աղջիկները բարեհաջող են ծնվել։ Ի դեպ, Նորայրն ու Արմենը նապառնիկներ են ու հիմա ողջ Ճանապարհային ոստիկանությունում ու իրենց վաշտում դա դարձրել են բարի լուրի քննարկման առարկա՝ ասելով, որ «նապառնիկներն» էլ երեխաներ ունենալիս իրար չեն զիջում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Նորայրին և Մարիամին ու ցանկանում փոքրիկներին քաջ առողջություն, անհոգ մանկություն ու երկար տարիների կյանք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր