44845 դիտում
09:32 02-09-2017
ԲԱՐԻ ԼՈՒՐ. մեր գործընկերը երկվորյակ՝ տղա և աղջիկ թոռնիկներ է ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, մեր գործընկեր, «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մելանյա Ծառուկյանի ընտանիքում բարի ավետիս է եղել։ Նրա տղան՝ Գուրգենը, և հարսը՝ Անին, իրենց ընտանիքը համալրեցին երկվորյակներով։
Տղան ու աղջիկը ծնվել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը, ինչի առիթով էլ ծնողները իրենց երախտիքի խոսքն են ուղղում «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, մեծ ու իսկական հայ Հարություն Քուշկյանին, կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանին, ծծնդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանին, բժիշկներ Աննա Մալումյանին, Նորայր Ղուկասյանին, անեսթեզիոլոգ Ալիկ Ոսկանյանին, ովքեր, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, իրենց աշխատանքը կատարեցին՝ երիտասարդ զույգերի ընտանիքին ուրախություն պարգևելու համար։
Երկվորյակները՝ տղան և աղջիկը, առողջ են ծնվել, ու հիմա խոսքը տատիկինն է, թե ինչ անուններ կդնեն հրաշքներին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ի սրտե շնորհավորում է մեր գործընկեր Մ. Ծառուկյանին՝ մաղթելով փոքրիկներին առողջ ու անհոգ մանկություն, իսկ ընտանիքին՝ բարօրություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
81905 դիտում
19:14 18-01-2017
ԲԱՐԻ ԼՈՒՐ. Երևանում եռյակ է ծնվել՝ 2 տղա, 1 աղջիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)