30193 դիտում
21:54 10-01-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. փլուզում է տեղի ունեցել Կոնդ թաղամասում, ինչի պատճառով ճանապարհը դարձել է անանցանելի. ժամանել են մեծ թվով փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի փողոցի թիվ 17/24 տան պատը փլուզվել է և կա վտանգ, որ մյուս պատերը նույնպես կփլուզվեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ պարզվել է, որ փլուզվել է Գևորգ Մանուկյանին պատկանող տան դրսի պատը, ինչի պատճառով մի քանի տներ տանող ճանապարհահատվածը դարձել է անանցանելի, ինչպես նաև առկա է պատի մնացած մասի փլուզման վտանգ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի քաղաքաշինության պետական կոմիտե:
Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը կառուցված է եղել 1933 թվականին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1975 դիտում
12:21 19-03-2017
Կոնդ թաղամասում տեղի է ունեցել փլուզում