23272 դիտում
11:55 11-01-2017
«Բանանի արքա» Միհրան Պողոսյանի «աճպարարությունն» ու Հայաստանի ֆեյք տնտեսությունը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Բանանի շուկայի ազատականացման շուրջ վերջին ամիսներին տարվող լայն քարոզը, պարզվում է, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ, ըստ «Փաստի» տեղեկությունների, բանանի մենաշնորհին տիրապետող գեներալ Միհրան Պողոսյանը հասցրել է գրանցել մի քանի, այսպես կոչված, ֆեյք-ընկերություններ, որոնք նույնպես զբաղված են բանանի ներկրմամբ:
Նավով Վրաստան հասած, Միհրան Պողոսյանին պատկանող ահռելի քանակի բանանն իր և իրեն պատկանող այս ֆեյք-ընկերությունների ավտոմեքենաներով տեղափոխվում է Հայաստան:
Եվ տպավորություն է ստեղծվում, թե բանան են ներկրում բազմաթիվ ընկերություններ: Իսկ իրականում այդ ողջ խմբաքանակը «հանգրվանում է» Պողոսյանի բանանի պահեստներում:
Իհարկե, որոշ ընկերություններ իսկապես բանան են ներկրում:
Բայց հիմնականում Միհրան Պողոսյանը, իր ֆեյք–ընկերությունների շնորհիվ, շարունակում է իշխող դեր խաղալ այս գործում:
Քանի դեռ մենաշնորհների հարցը ֆեյք-ընկերություններն են լուծում, ապա մեր տնտեսությունն էլ «ֆեյք-տնտեսություն» կմնա»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9258 դիտում
10:18 31-03-2018
Միհրան Պողոսյանին ճնշում են. ինչ կկատարվի բանանի շուկայում. «Փաստ»
5636 դիտում
17:55 15-04-2019
Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
688 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
925 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2233 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ