46065 դիտում
09:00 12-01-2017
18-ամյա տղային համագյուղացին մեղադրում էր ողբերգական ավտովթարի մեջ. պարզվեց, որ խմած վարորդը եղել է հենց ինքը՝ երեխային մեղադրողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2016 թ.-ի սեպտեմբերի 25-ին Շիրակի մարզում տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետևանքով Պեմզաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Հովհաննես Հարությունյանը տեղում մահացել էր, իսկ նրա համագյուղացի, 34-ամյա Կարեն Մարտիրոսյանը ստացել էր մարմնական վնասվածքներ, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին հայտնել էր, որ ինքը հրաժարվում է բժշկական օգնությունից և, որ ինքը եղել է ուղևոր:
Նույն օրը դեպքի վայր ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սահակյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիչների և ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ամիսներ անց պարզվում է իրականությունը, որ Opel Astra մակնիշի ավտոմեքենան, որը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ իրականում վարել է Կ. Մարտիրոսյանը, այլ ոչ թե մահացած Հ. Հարությունյանը: Պարզվել է նաև, որ նա եղել է ոչ սթափ /խմած/ վիճակում;
Ֆոտոլրագրողի հետ զրույցում՝ թե պեմզաշենցիները և թե մահացածի հայրը առաջին հերթին իրենց շնորհակալությունն են հայտնում Շիրակի մարզի ոստիկաններին ու քննիչներին, ովքեր ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյուքում կարողացան պարզել իրականությունը՝ որ Հովհաննեսը չի եղել վարորդը:
Ողջ գյուղն էր համոզված, որ նա չի մեքենան վարել, իսկ Կարենը փորձում էր ոստիկաններին, քննիչներին ու գյուղացիներին մոլորեցնելով՝ մեղքը բարդել Հովհաննեսի վրա:
Հովհաննեսի 47-ամյա հայրը՝ Հարություն Հարությունյանը, նշում էր, որ ճիշտ է՝ իր որդուն հետ չի բերի, սակայն կարևորը, որ բացահայտվեց իրականությունը՝ շնորհիվ իր համառության, ոստիկանների և քննչների պրոֆեսիոնալ գործողությունների:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/26/96613/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 23։00-ի սահմաններում Պեմզաշեն-Լեռնակերտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Պեմզաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Հովհաննես Հարությունյանը Opel Astra մակնիշի 35 CR 019 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Վթարի հետևանքով Հ. Հարությունյանը տեղում մահացել էր, իսկ ուղևոր՝ համագյուղացի, 34-ամյա Կարեն Մարտիրոսյանը ստացել էր մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել էր բուժօգնության դիմելուց։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։
Կ. Մարտիրոսյանը թե հիվանդանոցում, թե ոստիկանությունում և թե քննչական բաժնում հայտնել էր, որ ավտոմեքենան վարել է Հ. Հարությունյանը, իսկ ինքը եղել է ուղևոր, ինչի համար էլ քննչական բաժինն ու ոստիկանությունը նրան ազատ էին արձակել, սակայն քննիչի կողմից նշանակվել էին մի շարք փորձաքննություններ:
[b]Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 18-ամյա Հովհաննես Հարությունյանը[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0402253001484158774474181.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1911 դիտում
09:30 14-03-2014
Ինքը իր ձեռքով իր երեխային բռնել է չթողնեով, որ ընկնի զուգարանի մեջ, ինքն է իր երեխային փրկել․ Իրավունք