211652_close_icon
views-count1820 դիտում article-date 14:45 24-02-2015

Սեյրան Օհանյանը Գուգարաց թեմի առաջնորդին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով. լուսանկարներ

Փետրվարի 24-ին` Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ (փետրվարի 25, 1865 թ.), Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալից ավանդի համար, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Սա ըստ ամենայնի արժանի գնահատական է Սրբազանի հայրենասիրական գործունեությանը` զինծառայողների հոգևոր և հայրենասիրական ոգին բարձր պահելու գործում իր հայրենանվեր ավանդի համար, որի մասին վկայում են թեմի մշտական համագործակցությունը զորամասերի հետ, զինծառայողների հետ հանդիպումների ժամանակ Սրբազանի՝ հայրենասիրական անկեղծ պաթոսով առլեցուն խոսքերն ու հորդորները, ՀՀ Զինված ուժերի կազմավորման գրեթե բոլոր տարեդարձերի, Սբ Վարդանանց տոնի և յուրաքանչյուր պատեհ առիթով զինվորաց դասի հետ այլ միջոցառումների և հանդիսությունների կազմակերպումը: «Աստվածաշունչ մատյանն ասում է, թե մարդու սիրտն այնտեղ է, որտեղ նրա գանձերն են: Ըստ ձեզ՝ որտե՞ղ է հայ ծնողի գանձը: Հայ ծնողի գանձն այնտեղ է, որտեղ նրա զինվոր զավակն է... Հայոց գանձը հայոց բանակն է...» Սեպուհ արք. Չուլջյան Առաջնորդ Գուգարաց թեմի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր