211652_close_icon
views-count2261 դիտում article-date 14:09 06-02-2016

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցը և Երևանի թիվ 48 հիմնական դպրոցը համարվել են լավագույնները

Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորմամբ` 2015-ին Հայաստանի դպրոցական ուսումնական հաստատությունների առաջատար եռյակում են` Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հիմնական դպրոցը, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցը և Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը: Վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ներկայացմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով հայտնեց, որ արդյունքները կարևոր են դպրոցների տնօրենների և մանկավարժների համար, որպեսզի կարողանան հասկանալ, թե որտեղ է դպրոցի խնդիրը, որտեղ է առավելությունը: Նշենք, որ հանրակրթական համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013-ից մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթաց:

Նմանատիպ նյութեր