211652_close_icon

ՀՀ վարչապետն առաջարկել է քննարկել Ամանորի հանգստյան օրերը կրճատելու հարցը

views-count3689 դիտում article-date 18:24 12-01-2017
Տարվա առաջին նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է նաև Ամանորի հանգստյան օրերին և առաջարկել քննարկել դրանք կրճատելու հարցը: Կ. Կարապետյանը նիստի մասնակիցներից հետաքրքրվել է, թե արդյոք երկար չէին ամանորյա արձակուրդները, որին հետևել է նախարարների բուռն արձագանքը։ Վարչապետը առաջարկել է բնակչության հետ քննարկել արձակուրդների տևողության հարցը։ «Եկեք հասարակության հետ քննարկենք, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր