2911 դիտում
10:28 13-01-2017
Զարուհի Փոստանջյանին սպասում է «ծանր» զրույց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Այսօր ընդդիմության զգալի հատվածի ապագան դեռ անորոշ է։ Առավել խառն են «Ժառանգությունում»։ Կուսակցության մի մասը քաղաքական ուժերի հետ քննարկումների մեջ է, որպեսզի դաշինքով գնան ընտրությունների (խոսքն Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի մասին է), իսկ ԱԺ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ըմբոստանում է։ Հավելենք, որ դաշինքով մասնակցելու կողմնակիցները քննարկումների մեջ են Սեյրան Օհանյանի շուրջը համախմբվողների հետ։
Ի վերջո, «Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է ընտրություններին և ի՞նչ ձևաչափով։ Մեր լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, բայց միայն դաշինքով։ Իսկ Զարուհի Փոստանջյա՞նը։ Նրան սպասում է «ծանր» զրույց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Մեր տեղեկություններով, այս շաբաթ վերջապես Հայաստան կվերադառնա «Ժառանգության» հիմնադիրը և կհստակեցնի իրավիճակը։ Կուսակիցները Զարուհուն համոզելը թողել են Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ սեփական ուժերով դժվարանում են «սանձել» ըմբոստ կուսակցին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7634 դիտում
18:06 22-04-2017
Տարոն Մարգարյանին՝ 61.2%, Նիկոլ Փաշինյանին 11.5%, Զարուհի Փոստանջյանին՝ 3.9%. հարցում
11209 դիտում
21:02 14-05-2017
Արմեն Աշոտյանը` Զարուհի Փոստանջյանին
15985 դիտում
10:59 17-05-2017
Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը