211652_close_icon
views-count15988 դիտում article-date 10:59 17-05-2017

Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին «hraparak.am»-ի հետ զրույցում ասել է կուսակցության անդամ Արտակ Մելիքյանը` նշելով, որ առողջական խնդիրներ ունի Փոստանջյանը: Ընտրությունների օրը ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով նրա ուսը այտուցվել էր: Հիշեցնենք, որ Փոստանջյանն իր համակիրների հետ մուտք էր գործել Ավան վարչական շրջանում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ և պահանջել բացել դարակները: Այդ ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել նրա և շտաբի աշխատակիցների միջև»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր