7634 դիտում
18:06 22-04-2017
Տարոն Մարգարյանին՝ 61.2%, Նիկոլ Փաշինյանին 11.5%, Զարուհի Փոստանջյանին՝ 3.9%. հարցում
Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ապրիլի 12-20-ն անցկացված 1-ին փուլի սինդիկատիվ հետազոտություների արդյունքները:
Հարցումը կատարվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ դեմ առ դեմ: Հարցմանը մասնակցել է 1044 մարդ:
Հարցվածների 61.2 տոկոսը մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններում պատրաստ է իր ձայնը տալ Տարոն Մարգարյանին:11,5 %-ն՝ իր ձայնը կտա ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, 3,9 %-ը՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին:
12.7 %-ը այդ հարցին հրաժարվել է պատասխանել, իսկ 10,7 %-ը դժվարացել է պատախասնել:
Հարցվածների 54.3%-ը նշել է, որ մայիսի 14-ին «միանշանակ» մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին, 24,2 %-ն ասել է, որ «ավելի շուտ մասնակցելու» է, 6,7 %-ն «ավելի շուտ չի մասնակցելու», 9,4 %-ը՝ «հաստատ չի մասնակցելու», 5,4 %-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Նմանատիպ նյութեր
2908 դիտում
10:28 13-01-2017
Զարուհի Փոստանջյանին սպասում է «ծանր» զրույց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. «Իրատես»
11209 դիտում
21:02 14-05-2017
Արմեն Աշոտյանը` Զարուհի Փոստանջյանին
15985 դիտում
10:59 17-05-2017
Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»