15927 դիտում
20:09 15-01-2017
Կրտսեր Փելեշյանը ուրախ է, որ ինքը ծնվել է Թումանյանի, Սարգսյանի, Մաթևոսյանի հող ու ջրում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մեծ լոռեցի՝ «Ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի շատ խոսքեր այսօր արդիական են դարձել։ Հաճախ լսում ենք մեծ գրողի խոսքերը, որոնք դարձել են նաև մաղթանքներ։
Գաղտնիք չէ, երբ ավագ սերնդի ներկայացուցիչները սեղանի շուրջ բաժակ են բարձրացնում, ասում են նաև Թումանյանի հայտնի խոսքը․
«Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք», իսկ «Անուշ» պոեմի մասին ոչինչ չես կարող ասել, քանի որ այն Հայ գրականության գլուխգործոցներից մեկն է։
«Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալի, փրփրում,
Էն ո՞ւմ յարն է նստած լալիս,
Հոնգուր-հոնգուր էն սարում․․․»
Լոռեցիները, երբ լսում կամ երգում են այդ երգը, միշտ ասում են, որ Թումանյանը այդ տողերը գրելիս հաստատ Լոռվա երկնքին է նայել ։
Ցանկացած լոռեցի հպարտանում է ոչ միայն Լոռվա բնաշխարհով, այլ նաև Լոռվա երկնքով ։
Աշխարհահռչակ Լոռեցի է նաև վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, ում ստեղծագործությունները հայտնի են շատերին։
Լոռու մարզում՝ հատկապես Վանաձորում շատերը ճանաչում են Ա․ Փելեշյանի ազգական երիտասարդ Գոռ Փելեշյանին, ով նույնպես զբաղվում է մշակութային գործունեությամբ ու տևական ժամանակ է, որ իր ընկերների հետ սոցցանցերով տարածում են աշխարհահռչակ Ա․ Փելեշյանի մասին ցանկացած տեղեկություն, այդ թվում մի քանի լեզուներով։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Գոռը համեստորեն նշում էր, որ իր համար պատիվ է, որ ինքը Ա․ Փելեշյանի ազգականն է և ուրախ է, որ ծնվել է Լոռվա այն աշխարհում, որտեղ ծնվել են Հովհաննես Թումանյանը, Սոս Սարգսյանը, Հրանտ Մաթևոսյանը, Արտավազդ Փելեշյանը և այլ աշխարհահռչակ հայեր։
Նրա միակ նպատակն է, որպեսզի Ա․ Փելեշյանի մասին իմանա ցանկացած հայ, ինչպես որ գիտեն «Ամենայն հայոց բանաստեղծ» Հ․ Թումանյանին, «Հայ կինոյի նահապետ»՝ աշխարհահռչակ դերասան Ս․ Սարգսյանին, աշխարհահռչակ գրող Հ․ Մաթևոսյանին։
Ազատ ժամերին Գոռը, ում Վանաձորում նույնիսկ անվանում են կրտսեր Փելեշյան, զբաղվում է լուսանկարչությամբ։ Լուսանկարում է հիմնականում բնապատկերներ ու երկինք։
Համացանցում նրանց միջոցով ստեղծվել է նաև [url=https://web.facebook.com/groups/Peleshyan/]Արտավազդ Փելեշյանի ֆեյսբուքյան էջ[/url]:
Լուսանկարները՝ Գոռ Փելեշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
36074 դիտում
11:16 03-08-2018
Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց. «Ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու». Արթուր Աղաբեկյանի վկայությունը
3974 դիտում
19:22 16-06-2021
Ես կընտրեմ հող ազատագրողների, որ մի օր ես ու սերունդներս էլ կարողանանք հող ազատագրել. Էդգար Էլբակյան