2590 դիտում
13:22 16-01-2017
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն ներկայացրել է տոնական օրերին իրականացված աշխատանքների արդյունքները
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հունվարի 16-ին մամուլի ասուլիսում ներկայացրել է տոնական օրերին Ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:
Հաշվի առնելով նախատոնական և հետտոնական օրերին առևտրի ծավալների աճն ու ակտիվացումը, ինչպես նաև դրանով պայմանավորված ռիսկերը՝ Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը ներառյալ առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում (ընտրանքային կարգով) և մսի վաճառքի կետերում իրականացվել են հսկողական շրջայցեր:
Խստացված վերահսկողության շրջանակներում ուսումնասիրվել են տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող սննդամթերքի) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին, իրացվող մսի և մսեղիքի պահման պայմաններին և հիգիենային ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը:
Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ տարածքում շրջայցեր են իրականացվել 816 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես՝ առանց սահմանված կարգի մակնշման սննդամթերքի իրացման դեպքեր, պահման պայմանների անհամապատասխանություններ, մսի իրացման որոշ կետերում՝ առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսեղիքի իրացման դեպքեր: Հայտնաբերված բոլոր անհամապատասխանութունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել է շրջանառությունից և, նման խախտումները բացառելու համար, տրվել են անհրաժեշտ ցուցումներ:
Ծառայության շուրջօրյա «թեժ գծին» տոնական օրերին ստացվել է 163 զանգ, որոնցից 12-ը՝ բողոք, իսկ 151-ը՝ խորհրդատվություն: Բողոքները վերաբերել են մսամթերքի, թռչնամսի որակին, մակնշման թերություններին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացվել է մեկ զանգ թունավորման վերաբերյալ, սակայն մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թունավորումը սննդային չէ: Քաղաքացիներին՝ առավելապես սննդի շղթայում գործունեություն իրականացնողներին, հետաքրքրել են Ծառայության էլեկտրոնային գրանցամատյանում գրանցվելու կարգը, սահմանային ու հսկողության մանրամասները, արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները և այլն: Բոլոր հարցերի վերաբերյալ տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն:
Հաշվի առնելով ներմուծման և արտահանման ծավալների ավելացումը՝ Ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, աշխատել է սահմանային վերահսկողության հատուկ ռեժիմով ու հերթապահությամբ՝ ապահովելով սննդամթերքի ներմուծման և արտահանման անխափան ու արագ ընթացքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Միայն դեկտեմբրի 31-ից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ձևակերպվել է Ծառայության ենթահսկման բեռների 160 հայտ, որոնցից 85 վերաբերել է ներմուծմանը, իսկ 75-ը՝ արտահանմանը
Նմանատիպ նյութեր
4343 դիտում
19:56 10-01-2018
ՍԱՊԾ-ն ներկայացրել է տոնական օրերին իրականացրած շրջայցերի ամփոփ արդյունքները
2075 դիտում
15:53 19-12-2016
ՍԱՊԾ-ն խստացնում է վերահսկողությունը տոնական օրերին
6543 դիտում
21:47 02-12-2017
ՍԱՊԾ-ն նախատոնական և տոնական օրերին կապահովի ծառայությունների շարունակականությունը
Այս բաժնից
976 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1084 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1717 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am