211652_close_icon
views-count2781 դիտում article-date 17:49 16-01-2017

Ընտրություններում հաջողության դեպքում մեր ապագա վարչապետը Կարեն Կարապետյանն է. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու և հետագայում այլ պաշտոն ստանձնելու վերաբերյալ մամուլի հրապարակումները: «Ինչ վերաբերում է ապագա վարչապետի խնդրին, ապա երկրի ղեկավարը ՀՀԿ համագումարի ժամանակ շատ հստակ հնչեցրեց, որ ընտրություններում հաջողության դեպքում մեր ապագա վարչապետը Կարեն Կարապետյանն է: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակը, որը հրապարակվելու է կուսակցության խորհրդում և գործադիր մարմնում քննարկվելուց հետո, մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, և նրանք, ովքեր փորձում են նոր վարկածներ առաջ քաշել, կարծում եմ՝ լսարանի հետևից ընկնելով են դա անում»,- «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը նշել է նաև, որ ինքը ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե շարունակեր այն պատասխանատու աշխատանքը, որը վստահվել է իրեն:

Նմանատիպ նյութեր