4937 դիտում
20:05 20-02-2017
Հաջողության հասնելու համար հրամանատարը պետք է առաջնորդի պատախանատվություն ունենա. Վիգեն Սարգսյան
ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաքը: Ողջունելով հավաքի մասնակիցներին և ԶՈՒ ղեկավար կազմի գիտելիքների բարձրացման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքի դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել «Առաջնորդություն և կառավարում» թեմայով դասախոսությամբ:
«Յուրաքանչյուր հրամանատար իր մեջ համադրում է երկու կարևոր գործառույթ. կառավարչի, քանի որ նրան է վստահված կառավարելու իր ենթակայության ներքո գործող ստորաբաժանման գործունեությունը, և առաջնորդի գործառույթ, քանի որ հաջողության և արդյունքի հասնելու համար սպան, հրամանատարը պետք է առաջնորդի հատկանիշներ ու պատախանատվություն ունենան: Ուստի իմ՝ որպես պաշտպանության նախարարի ակնկալիքն է տեսնելու այս հատկանիշների դրսևորումը զինվորական ծառայության ընթացքում»,- ընդգծել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Օպերատիվ հավաքին դասախոսություններ կարդացին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Բանախոսներն անդրադարձան Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթություններին, ներքին և արտաքին մարտահրավերներին, միջազգային գործակցության ընդլայնման հնարավորություններին, ՀՀ արտաքին քաղաքականության ուղղություններին, ԶՈՒ պատրաստության և արտաքին հնարավոր ոտնձգություններին դիմագրավելու խնդիրներին:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/02/20/1059348/]Հիշեցնենք[/url], որ հավաքին ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հավաքի մասնակիցների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության հանրային և ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին, ինչպես նաև պատասխանել օպերատիվ հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Նմանատիպ նյութեր
2778 դիտում
17:49 16-01-2017
Ընտրություններում հաջողության դեպքում մեր ապագա վարչապետը Կարեն Կարապետյանն է. Վիգեն Սարգսյան
6414 դիտում
12:47 14-04-2018
Հավատը ատամնացավ բուժելու համար չէ, ոչ էլ «հաջողության» հասնելու համար. «Առավոտ»
Այս բաժնից
475 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
322 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին