211652_close_icon
views-count6618 դիտում article-date 20:13 16-01-2017

Վրաստանում հարցման մասնակիցների 72 տոկոսը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն

«Ազգային-դեմոկրատական ինստիտուտը» (National Democratic Institute – NDI) հրապարակել է Վրաստանում անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալները. այս մասին տեղեկացնում է [url=http://www.apsny.ge/2017/soc/1484595973.php]«Грузия Online»[/url]-ը: Հարցման մասնակիցների 72 տոկոսն ընդունելի է համաում Վրաստանի կառավարության հայտարարած նպատակը՝ Վրաստանը դարձնել Եվրամիության անդամ: Այդ ցուցանիշը չի փոխվել 2016թ. հունիսին իրականացված հարցման համեմատ: Եվրամիությանը Վրաստանի անդամակցությանը դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների 18 տոկոսը: NDI-ի տվյալներով՝ Եվրամիությանն անդամակցությանը կողմ են արտահայտվել «Վրացական երազանք» կուսակցության համակիրների 75 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության 83 տոկոսը:

Նմանատիպ նյութեր