211652_close_icon
views-count2253 դիտում article-date 17:00 11-04-2021

Էրդողանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Slaq.am-ը գրում է. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ստամբուլում ուկրաինացի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների ավարտին ընդունած համատեղ հռչակագրում:

Ղեկավարները կողմ են արտահայտվել Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կամզում ընդգրկվելու հեռանկարին, մասնավորապես՝ Ուկրաինայի՝ «մոտ ապագայում անդամանկցւթյան վերաբերյալ գործողությունների ծրագիր ստանալու մտադրությանը»: Կողմերն ընդգծել են նաև ՆԱՏՕ-ի անդամների զինված ուժերի հետ Ուկրաինայի ԶՈւ համատեղելիության ապահովմանն ուղղված ջանքերի կարևորությունը:

Հռչակագրում նշվում է, որ վերահաստատվել է աջակցությունը Սևծովյան տարածաշրջանում համագործակցությանը՝ երկկողմ և բազմակողմանի մեխանիզմների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում կայունության և անվտանգության ապահովման նպատակով:

Էրդողանի և Զելենսկիի բանակցություններն այսօր կայացել են Ստամբուլում, ղեկավարների հանդիպումը մոտ 4 ժամ է տևել:

Նմանատիպ նյութեր