211652_close_icon
views-count3409 դիտում article-date 16:59 17-01-2017

ԼՂՀ ԱԺ-ն հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին

ԼՂՀ Ազգային Ժողովում ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր գումարվել է արտահերթ նստաշրջան, որտեղ քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին օրենքը: «[url=http://artsakhpress.am/arm/news/59937/lxh-azgayin-zhoxovy-havanutyun-e-tvel-sahmanadrakan-barepokhumneri-nakhagtsin.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սահմանադրության բարեփոխությունների նախագծին կողմ է քվեարկել 20 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ 1: Նախագծին կողմ են քվեարկել ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները: Նախագծին դեմ են քվեարկել «Դաշնակցություն» եւ «Վերածնունդ» խմբակցությունները, իսկ «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը ձեռնպահ է քվեարկել: Նիստը նախագահող ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը արձանագրել է, որ ձայների այսպիսի հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է, և այն կներկայացվի Հանրապետության Նախագահին՝ հանրաքվեի դնելու առաջարկով:

Նմանատիպ նյութեր