2083 դիտում
16:59 18-01-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ներկայացուցչին
Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և Հայաստանի գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին:
Նախարարը, ողջունելով հյուրին, կարևորեց ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Կողմերը քննարկեցին Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ նախագծերից մեկը՝ ՀՀ հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։
Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նաև նախարարության առաջնահերթություններն ու օրակարգային նախագծերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցություն ՎԶԵԲ-ի հետ: Խոսքը, մասնավորպես, վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածի շինարարությանը: Այստեղ ակնկալվում է ՎԶԵԲ-ի միջնորդությունը պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների կենտրոնի» ստեղծմանը:
Նախարարը հույս հայտնեց, որ ՎԶԵԲ-ը ներդրումը կունենա նաև միջքաղաքային տրանսպորտային ցանցի բարելավման ու զարգացման ծրագրում:
Հանդիպման ավարտին Ֆրանս Վիկերսն առաջարկեց յուրաքանչյուր նախագծի շուրջ քննարկումներ անել ՎԶԵԲ-ի ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների հետ` հնարավոր գործակցության ուղիներն ավելի խորքային հասկանալու համար:
Նմանատիպ նյութեր
2206 դիտում
14:38 18-01-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին
1550 դիտում
15:54 27-03-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
769 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
583 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1135 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ