8647 դիտում
20:03 19-01-2017
1898 թ․-ին Չինաստանի հասարակ քաղաքացին կարողանում է կանգնեցնել տանկերի շարասյունը
Անհայտ խռովարար անունն ունի հայտնի մի մարդը, ով կես ժամվա ընթացքում միայնակ փակել է տանկերի շարասյունը։ Դեպքը տեղի է ունեցել 1989 թվականի հունիսին՝ Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած խռովությունների ժամանակ:
Անհայտ խռովարարի ամենահայտնի լուսանկարն արվել է Associated Press-ի թղթակից Ջեֆ Ուայդեների կողմից. նա լուսանկարել է «Պեկին» հյուրանոցի վեցերորդ հարկից: Լուսանկարում պատկերված է մի մարդ, որ միայնակ կանգնած է Տիպ 59 տեսակի տանկերի շարասյան դիմաց: Դրանից առաջ Ստյուարտ Ֆրանկլինն արել էր համայնապատկերային լուսանկար, որում երևում է 19 տանկ:
Տանկերի շարասյունը միայնակ կանգնեցրած Չինաստանի հասարակ քաղաքացուն պատկերող լուսանկարները արագորեն տարածվում են ողջ աշխարհում՝ դառնալով այն դեպքերի խորհրդանիշը, որ կոչվել են «բողոք տոտալիտար պետության բռնապետության դեմ»:
Լուսանկարը տպագրվել է հարյուրավոր թերթերում ու ամսագրերում, ցուցադրվել է հեռուստատեսային լուրերի թողարկումների ընթացքում: 1998 թվականի ապրիլին ամերիկյան «Time» ամսագիրը «Անհայտ խռովարարին» ընդգրկել է 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:
Լրագրող-միջազգայնագետ Վսևոլոդ Օվչիննիկովը, ով այդ ժամանակ գտնվում էր Չինաստանում, լուսանկարի մասին ասել է, թե այն «թերևս միակ իրական կադրն է», որ արվել է այդ դեպքերի ընթացքում, և այն հակադրել է բռնության տեսարաններ պատկերող այն լուսանկարներին, որ ամբողջ աշխարհում տարածվել են որպես Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ջարդը պատկերող կադրեր, սակայն իրականում հեռուստամոնտաժի արդյունք են։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2788 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3286 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը