3427 դիտում
18:51 19-01-2017
Համայնքները պետք է տնտեսեն բյուջեն և զարգացնեն համայնք-մասնավոր գործակցությունը. Կարեն Կարապետյան
Կառավարության նիստում վարչապետն այսօր հանձնարել է խթանել մարզային համայնքներում գործարար ակտիվությունը և նվազեցնել բյուջեի ծանրաբեռնվածությունը:
Մասնավորապես, Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել և ՀՀ համայնքների ղեկավարներին տրամադրել համայնքների կողմից մատուցվող ծառայությունները մասնավոր հատվածի միջոցով իրականացնելու (պատվիրակելու) մեթոդական ուղեցույց և համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը։
Իսկ ՀՀ մարզպետներին հանձնարարել է եռամսյա ժամկետում համայնքների հետ համատեղ նախապատրաստել և կառավարություն ներկայացնել մարզերում համայնք-մասնավոր հատված գործընկերության պիլոտային ծրագրեր։
«Մեր մարզային այցերի ժամանակ հաճախ տեսնում ենք, որ այն գործառույթները, որոնք համայնքները կատարում են, և որտեղ կա բիզնես տրամաբանություն, բազմաթիվ առաջարկություններ կարող են լինել, ինչը մասնավորը կարող է անել: Դա կբերի համայնքի բյուջեի նվազեցմանը, գործառույթի կատարմանը, թափանցիկությանը և արդյունավետությանը», - նշել է վարչապետը՝ հանձնարարելով հատուկ ուշադրություն դարձնել ներկայացվող առաջարկություններին:
«Բավական լուրջ նյութեր կան, շատ ուշադիր հետևում ենք: Համայնքները պետք է բյուջեն դրանով տնտեսեն, որևիցե պարտադրանք չկա, բայց եթե շուկայում կա այդ գործառույթը կատարող, որն ավելի էժան է անում, ավելի լավ է անում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ մենք դա իրեն չենք պատվիրում», - ընդգծել է կառավարության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
4018 դիտում
15:17 06-04-2017
Բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ. 97 համայնք չի սպասարկվում. Կարեն Կարապետյան
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար