19751 դիտում
23:34 19-01-2017
3 մանկահասակ երեխաներով ընտանիքը հայտնվել է փողոցում. ահազանգում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես տեղեկանում ենք «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունից, մի քանի օր առաջ Գյումրուն հարակից գյուղերից մեկում խարխուլ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից, այդ թվում ջրից և լույսից զուրկ խրճիթում ժամանակավորապես պատսպարված մի ընտանիքի մասին լուսանկարներ և տեսանյութ հրապարակվեցին:
Ընտանիքի մայրը, ոտքերի ծանր հիվանդություն ունի և 3 մանկահասակ երեխաները, բառի բուն իմաստով, մնացել են բախտի քմահաճույքին:
Մենք՝ «Շիրակ կենտրոն»-ի գործընկերների և Ռադիո Մարիամի աջակցությամբ, նրանց ընտանիքին որոշակի աջակցություն ցուցաբերեցինք, արդյունքում՝ դպրոցահասակ երեխաները վերադարձան դպրոց, նաև կնոջ բուժման համար գումար ենք տրամադրել:
Մեր կազմակերպության բարեկամ՝ Լիլիթի աջակցությամբ, վաղը հիվանդ մայրը կայցելի Գյումրի բժշկական կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանին կրկին կխնդրենք ընդառաջել և հնարավորություն ընձեռնել ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված նաև այս կնոջը անվճար բուժման հնարավորություն տալ, քանի որ նրանք նպաստառու չլինելու պատճառով անվճար բուժում ստանալու համար որոշակի փաստաթղթային խնդիրներ ունեն:
Նախորդ հրապարակումից հետո մեր որոշ գործընկերներ ցանկություն հայտնեցին նրանց ընտանիքին վարձով բնակարան գտնելու դեպքում՝ աջակցել վարձավճարով:
Ընտանիքի հետ խորհրդակցելով, մենք որոշեցինք վարձով բնակարանի փոխարեն գնել, նրանց համար գնել բնակվելու համար պիտանի և կոմունալ փոքրիշատե հնարավորություններով մի տնակ, որտեղ նրանք հնարավորություն կունենան հաշվառվելու և օգտվելու սոցիալական նպաստից, ինչպես նաև հետագայում սեփականաշնորհել այն և անգամ կառուցապատել:
Այդ նպատակով դիմում ենք մեր բոլոր այն գործընկերներին և բարի կամքի տեր մարդկանց, ովքեր ցանկություն են հայտնել օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին՝ մասնակցել մեր կողմից հայտարարված հանգանակությանը և կատարել նվիրատվություն՝ ներկայացվող ընտանիքին կացարանով ապահովելու նպատակով:
Դրամական փոխանցումները կարող եք կատարել ստորև նշված հաշվեհամարներից որևէ մեկին:
Մենք պարբերաբար կներկայացնենք հանգանակված գումարների մասին տեղեկատվություն, ինչպես նաև վաղվանից կսկսենք փնտրել համապատասխան կացարան:
Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT CODE: INJSAM22
AMD - 2052622035941001
EUR - 2052622035941040
RUB - 20526 22035941041
USD - 20526 22035941020
[b]Արդշինբանկ[/b], Գյումրի, Գայի փողոց,
Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020
Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ
ՀԱՎՀՀ՝ 05532775
[b]«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
5365 դիտում
09:30 18-07-2019
Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում բնակվող 4 անչափահաս երեխաներով ընտանիքը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ