12173 դիտում
09:56 21-01-2017
«Աշտարակ կաթ» ընկերության կաթնամթերքի տուփերի վրա փակցված են ԼՂՀ ֆինանսների նախարարության դրոշմապիտակները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տևական ժամանակ է, ինչ խանութներում վաճառվող «Աշտարակ կաթ» ընկերության կաթնամթերքի տուփերի վրա փակցված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության դրոշմապիտակները։
Պարզվում է՝ «Աշտարակ կաթ»-ի ապրանքանիշն այժմ արտադրվում է Արցախում հաշվառված ընկերության կողմից, և այդ պատճառով էլ արտադրանքի վրա ԼՂՀ ֆինանսների նախարարության դրոշմապիտակներ են փակցված։
«Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ «Ադրա Ռեմարա» ընկերությունը իր գործունեութունը Հայաստանում իրականացնում է «Պարգև» ՍՊԸ-ի միջոցով։ «Այն հանդիսանում է ղարաբաղյան ընկերություն, որի իրավաբանական հասցեն Արցախում է։ Քանի որ ինքը ղարաբաղյան ընկերութուն է, այս պատճառով դրոշմապիտակները ձեռք է բերում հենց ԼՂՀ ՖՆ-ի կողմից»,- ասաց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը