211652_close_icon
views-count59983 դիտում article-date 20:50 21-01-2017

Ինչպե՞ս է ավելի քան 20 տարի ՊՆ-ում աշխատող կին զինվորականը անչափահաս երեխայի և թոշակառու մոր հետ կանգնել դրսում հայտնվելու վտանգի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցի նրբանցք 6 շենքի բնակչուհի, 50-ամյա Վիկտորյա Բադիկյանին խարդախության ճիրաններում հայտնվելու պատճառով ստիպում են տարեց մոր և անչափահաս երեխայի հետ միասին ազատել բնակարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանն այն է, որ նա 2014 թվականին սոցիալական ծանր պայմաններում հայտնվելով, որոշում է թողնել զինվորականի աշխատանքը (Աշխատում է ՊՆ-ում արդեն 20 տարի) և թոշակառու մոր ու որդու հետ մեկնել Եվրոպա: Համածառայակիցներից մեկը, առաջարկում է, որ այդ հարցերով զբաղվի իր ընկերը և նրանց ուղարկի Ֆրանսիա. այնտեղ բնակարան տրամադրեն և աշխատանքի հարցերը կարգավորեն: Այս ամենի համար առաջարկում է բնակարանը վաճառեն իր եղբոր վրա և իրենք միասին կկարգավորեն մեկնելու հարցերը, պահանջում, որ բանակարանը անվանափոխեն իր եղբոր անունով և քանի որ տան տերերը կուրորեն հավատում էին նրան՝ կատարում են պահանջները: [color=#EF2929] Shamshyan.com-[/color]ի հետ զրույցում Վիկտորյան ասաց, որ մեկնել են Ֆրանսիա, սակայն 9 օր դրսում գիշերելուց և ոչ մի սպասելիք չարդարանալուց հետո կրկին վերադարձել են Հայաստան: Ավելացրեց, որ դիմել են դատարան, սակայն արդարությունը չեն կարողանում վերականգնել և հունվարի 27-ին կայանալու է վերջին դատական նսիտը: Վերջում խնդրեց պատկան մարմիններից, որ իր խնդրին արդարացի լուծում տան և ինքը թոշակառու մոր և անչափահաս երեխայի հետ դրսում չհայտնվի խարդախների պատճառով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր