211652_close_icon
views-count57051 դիտում article-date 21:44 13-09-2016

Հայրապետյանների 5 հոգանոց ընտանիքը պնդում է, որ կեղծիքների և խաբեության պատճառով փողոցում հայտնվելու վտանգի առաջ է կանգնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Մոլդովական 32/4 հարակից տարածքի հասցեում 2000 թվականից բնակվում է Հայրապետյանների 5 հոգանոց ընտանիքը: Նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ հողատարածքը մաքրվել է աղբից և քարակույտերից դեռ այն ժամանակ, իսկ վագոն տնակը, որը նոր-նոր է ապահովվել կոմունալ և կենցաղային չնչին հարմարություններով՝ պահարանով բաժանվել է երկու մասի՝ նորապսակների համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 16 տարվա ընթացքում բազմիցս փորձել են հողատարածքը սեփականաշնորհել, բայց ինչ-ինչ պատճառաբանություններով չի հաջողվել և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել առ այն, որ հողատարածքը պետք է ազատեն, քանի որ այն 2005 թվականին աճուրդով գնել է ոմն Գագիկ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի անդամները ասում էին, որ իրենց անհիմն են վտարում, քանի որ իրենք բոլորը գրանցված են այդ հասցեում և այն ժամանակ, որ իրենք մաքրազարդում էին, ոչ մեկ չէր մտածում, որ կարելի է այդտեղ բնակության համար պիտանի տարածք դարձնել: Ըստ իրենց՝ դատական գործընթացներն իրականացվել են բազմաթիվ սխալներով և կեղծիքներով և որի պատճառով էլ կանգնել են փողոցում հայտնվելու վտանգի առաջ: Այժմ նրանք խնդրանքով դիմում են պատկան մարմիններին, որպեսզի հնարավորություն ունենան բնակվել իրենց հալալ քրտինքով ստեղծած անկյունում, քանի որ ԴԱՀԿ-ն ծանուցել է, որ մինչև սեպտեմբերի 15-ը ժամը 11:00 պետք է ինքնակամ լքեն տարածքը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր