3265 դիտում
12:51 24-01-2017
Չինաստանում 6 մլն տարեկան ջրասամույրի մեծ գանգ են գտել
Գիտնականների միջազգային խումբը Չինաստանի Յունան նահանգում պեղումների ժամանակ հայտնաբերել է մեծ գանգ, որը պատկանում է նախկինում անհայտ հսկայական ջրասամույրների դասին։ Այդ մասին գրում է Journal of Systematic Palaeontology ամսագիրը։
21 սմ երկարություն ունեցող գանգը կարծրացման արդյունքում մի քանի մասերի է բաժանվել, ինչի վերականգնման համար հնագետները համակարգչային տոմոգրաֆիա են կատարել և կիրառել հատուկ ծրագրային ապահովում։
Իրականացված աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ կենդանու իրական մարմնի երկարությունը կազմել է 2 մետր, իսկ քաշը՝ 50 կգ։
Անհայտ է մնում, սակայն, թե ինչն է պատճառ դարձել նման չափսերի։ Ենթադրվում է, որ նախապատմական ջրասամույրը էվոլյուցիայի արդյունքում է ձեռք բերել այդ չափսերը։
Նմանատիպ նյութեր
10338 դիտում
21:24 10-05-2017
Չինաստանում մոտ 1800 տարեկան գերեզման են գտել
2621 դիտում
15:32 21-02-2015
Մարսի վրա դինոզավրի գանգ է հայտնաբերվել
Այս բաժնից
1009 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր
886 դիտում
22:59 19-10-2024
Նիգերիան մնացել է առանց էլեկտրականության, պատճառն ազգային էլեկտրացանցի խափանումն է
970 դիտում
22:49 19-10-2024
Շոլցը հայտնել է, որ Թուրքիային Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Մեծ Բրիտանիայի կողմից