Չինաստանում մոտ 1800 տարեկան գերեզման են գտել
Չինաստանի Չունցին քաղաքում գտել են գերեզման, որը մոտ 1800 տարեկան է: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Այն հայտնաբերվել է մանկապարտեզի շինարարական աշխատանքների ժամանակ և պատկանում է Արևելյան Հան դինաստիայի (մ.թ.ա.25-220) ժամանակաշրջանին:
Գերեզմանում գտել են բազմաթիվ խեցեգործ արձանիկներ և մետաղադրամներ:Հնագետները ենթադրում են, որ դա այդ դարաշրջանում ապրող հարուստ տեղացիներից մեկինն է: