3978 դիտում
17:17 24-01-2017
Քննարկվել է «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Դենիս Մանտուրովը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական ազգային ավիափոխադրողների կողմից փոխադրումներ կատարելու հնարավորությունը։ Կողմերը քննարկել են «Гражданские самолеты Сухого» («Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ») և «Согласие» («Համաձայնություն») ԲԲ ընկերությունների հետ համատեղ նախագիծը, ըստ որի՝ հայկական ազգային ավիափոխադրողները հնարավորություն կունենան «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել։
Նշվել է, որ այս ուղղությամբ արդեն որոշակի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ, նախանշվում են կողմերի մասնակցության չափանիշներն ու պայմանները, մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը:
Դենիս Մանտուրովը կարևորել է երկու երկրների վարչապետների հանդիպման նախաշեմին այս և մի շարք այլ հարցերի քննարկումը։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
14041 դիտում
09:26 06-05-2019
Համացանցում է հայտնվել «Շերեմետևոյում» վթարային վայրէջքի ժամանակ SSJ-100 ինքնաթիռի սրահում արված տեսանյութը
9042 դիտում
15:42 06-05-2019
«Շերեմետևո» օդանավակայանում այրված SSJ-100 ինքնաթիռից դուրս է բերվել 41 զոհվածի դի
4717 դիտում
10:41 27-07-2019
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են SSJ-100 ինքնաթիռների մատակարարման հարցը