211652_close_icon
views-count8930 դիտում article-date 22:45 24-01-2017

«Հայկական կինոյի էջերից» միասնական նոր ծրագրի շրջանակում կցուցադրվի առաջին հայկական հնչյունային ֆիլմը՝ Համո Բեկնազարյանի «Պեպո»-ն

Հունվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ ստեղծված նոր «Հայկական կինոյի էջերից» միասնական ծրագրի սահմաններում ՆԱՄ-ում կցուցադրվի առաջին հայկական հնչյունային ֆիլմը՝ Համո Բեկնազարյանի «Պեպո» կինոնկարը: Ֆիլմի ցուցադրությունից հետո կինոմասնագետների կողմից կծավալվի զրույց-քննարկում, որի միջոցով ներկաները կծանոթանան «Պեպո» կինոնկարի մասին պատմող նոր և հետաքրքիր բացահայտումներին: Միջոցառմանը ներկա կլինի կինոգետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Սիրանույշ Գալստյանը, ով կխոսի առաջին հայկական հնչյունային ֆիլմի ստեղծման պատմության մասին: Հայաստանի ազգային կինոկենտրոնը 1923 թվականի ապրիլին ստեղծված և իր ու հայկական կինոյի հիմնադիրներից մեկի` Համո Բեկնազարյանի անունով վերանվանված «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդն է: Մուտքն ազատ է: [b]«Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր