3025 դիտում
20:13 24-01-2017
Հայ և թուրք ֆոտոլրագրողների ցուցահանդեսն այն կողմ է պատմությունից, այն կողմ է քաղաքականությունից. Ռիչարդ Միլս
Մենք միշտ նշել ենք, որ հաշտեցման համար պետք կլինի 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների լիարժեք, ամբողջական ճանաչում: Երևանում Նորարար փորձառական կենտրոնում անցկացվող «Կամրջելով պատմությունները» (#Bridgingstories) խորագրով ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ցուցահանդեսում ներկայացված են 24 հայ և թուրք ֆոտոլրագրողների 5 ամիսների ընթացքում արած ուշագրավ լուսանկարները, որոնցում ներկայացրել են իրենց կյանքն ու առօրյան՝ շեշտադրելով երկու ժողովուրդների նմանությունները:
«Այսպիսի ցուցահանդեսը այն կողմ է պատմությունից, այն կողմ է քաղաքականությունից: Այն ցույց է տալիս, թե ինչ ընդհանրություններ կան: Դա է ամբողջ գեղեցկությունը: Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցում լինի, դա բխում է տարածաշրջանի, Կովկասի շահերից: Դա կբերի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասաց ԱՄՆ դեսպանը:
Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո կազմակերպված «Կամրջելով պատմությունները» ծրագրի մասնակիցներից 12-ը՝ Հայաստանից են, 12-ը՝ Թուրքիայից, որոնք ընտրվել են մրցութային հիմունքներով անցյալ տարվա ամռանը, ապա մասնակցել են ֆոտոլրագրության դասընթացի, որը տեղի է ունեցել Դիլիջանում: Հետո նրանք վերադարձել են իրենց բնակավայրեր աշխատել և ներկայացրել են արդյունքները:
Մասնակիցների հետ դասընթացներ են վարել Անուշ Բաբաջանյանը՝ Հայաստանից և Սերա Ակջանը՝ Թուրքիայից, ուսուցումների հարցում մասնակցել է նաև National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը:
Նմանատիպ նյութեր
2790 դիտում
19:54 01-02-2017
Հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել. Ռիչարդ Միլս
1778 դիտում
16:59 20-01-2016
ԱՄՆ կառավարությունն ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. Ռիչարդ Միլս
1784 դիտում
08:57 01-07-2016
Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ առաջարկը ներկայացված է կողմերի քննությանը. Ռիչարդ Միլս. «Ժողովուրդ»
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»