5690 դիտում
23:10 24-01-2017
Երևանում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել
Հունվարի 23-ին, ժամը 3.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 16-ամյա Արսեն Կ.-ին և 14-ամյա Էմիլ Կ.-ին, իսկ ժամը 4.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 42-ամյա Լիլիթ Մ.-ին և 66-ամյա Անահիտ Հ.-ին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 23-ին, ժամը 4.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 63-ամյա Սվետլանա Հ.-ին, 25-ամյա Հովհաննես Մ.-ին և 33-ամյա Լուսինե Մ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 3.00-ին, նրանք տանը թունավորվել են շմոլ գազից:
Նշանակվել են դատաբժշկական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
[b]ՀՀ ոստիկանություն[/b]
Նմանատիպ նյութեր
3049 դիտում
16:27 23-11-2019
Շմոլ գազից թունավորման դեպքեր
4329 դիտում
12:10 08-02-2020
ՀՀ-ում փետրվարի 7-ին արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր, տուժածների թվում կան անչափասներ
2379 դիտում
15:21 08-02-2020
Արձանագրվել է շմոլ գազից թունավորման դեպքեր
Այս բաժնից
946 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
874 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
931 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին