4329 դիտում
12:10 08-02-2020
ՀՀ-ում փետրվարի 7-ին արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր, տուժածների թվում կան անչափասներ
Հանրապետությունում փետրվարի 7-ին արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր:ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տուժած քաղաքացիները, որոնցից 5-ն անչափահաս էին, թունավորվել էին Ոսկեվազ գյուղի տներից մեկի խոհանոցի գազօջախի և գազի կաթսայի թերայրված գազերի ներս լցվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր:
Հաջորդ դեպքը տեղի է ունեցել Ներքին Գետաշեն գյուղում: Փետրվարի 7-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 քաղաքացի։ Պարզվել է, որ ընտանիքի անդամները թունավորվել են ժամը 21-ի սահմաններում, Ներքին Գետաշեն գյուղի իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Փետրվարի 7-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 3 քաղաքացի։ Պարզել է, որ քաղաքացիները Սարյան փողոցում գտնվող իրենց տնից շտապօգնության մեքենայով բուժօգնության են տեղափոխվել, երբ գազի կաթսայի անսարքության պատճառով արտազատված շմոլ գազից վատացել է նրանց ինքնազգացողությունը։ Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ նյութեր
2379 դիտում
15:21 08-02-2020
Արձանագրվել է շմոլ գազից թունավորման դեպքեր
5684 դիտում
23:10 24-01-2017
Երևանում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել
3046 դիտում
16:27 23-11-2019
Շմոլ գազից թունավորման դեպքեր
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»