5082 դիտում
17:00 25-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյան-Ռապորտ. ուղիղ միացում
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկում է Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 10-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է հունգարացի Ռիխարդ Ռապորտի հետ:
Նշենք, որ երեկ կայացած 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար Ուեսլի Սոյի հետ: Կողմերը հաշտություն կնքեցին խաղի 38-րդ քայլին: 9-րդ տուրում հաղթանակ տոնեց միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը. նրա մրցակիցն էր Լյուկ վան-Վելին:
Տուրի մյուս հանդիպումները` Գիրի – Ռապորտ, Նեպոմյաշչի – Հարիկրիշնա, Վոյտաշեկ – Կարյակին, Անդրեյկին – Էլյանով և Վեյ Յի – Բաշկարան, ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
9-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Ուեսլի Սոն, ով վաստակել է 6 միավոր: Մագնուս Կարլսենը, Պավել Էլյանովն ու Վեյ Յին առաջատարից հետ են կես միավորով: Լևոն Արոնյանը վաստակել է 5 միավոր և Սերգեյ Կարյակինի ու Ադհիբան Բաշկարանի հետ միասին կիսում է 5-7-րդ հորիզոնականները:
Արոնյան-Ռապորտ պարտիայի ուղիղ ընթացքն` այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4446 դիտում
16:36 14-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Հարիկրիշնա-Արոնյան. ուղիղ միացում
4476 դիտում
16:38 15-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյան-Վեյ Յի. ուղիղ միացում
4460 դիտում
16:34 16-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Ադհիբան-Արոնյան. ուղիղ միացում
Այս բաժնից
1360 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1138 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1735 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում