5870 դիտում
23:12 12-01-2021
Վարդան Այվազյանին չկալանավորելու բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին. պաշտպանն էլ իր հերթին է բողոք ներկայացրել. «Հրապարակ»
Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին չկալանավորելու առաջին ատյանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան, դրան զուգահեռ բողոք է ներկայացրել նաեւ պաշտպանական կողմը։
[url=https://hraparak.am/post/2f3b94c1962728f9c70150889fbdc732?fbclid=IwAR1VmMwlzpT76Vxg1jTLtmhukPs00yy_Hl6gJH0QHddzl5pG4eXy87PoOvM]«Հրապարակ»-[/url]ի հետ զրույցում Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ Վերաքննիչում դատական նիստի օր նշանակված չէ, այն մակագրվել է հայտնի դատավոր Արմեն Դանիելյանին։
Հարցին, թե այդ դատավորից ինչպիսի՞ ակնկալիքներ ունի՝ հաշվի առնելով նրա նախկին որոշումները ընդդիմադիրների հետ կապված, պատասխանեց․ «Ես հույս ունեմ, որ կոնկրետ դատավորներ հասկացել են, որ նախկին որոշումներում իրականացրել են քաղաքական պատվեր եւ դրա աղետալի հետեւանքները, ու այս պարագայում գործ կունենանք միայն իրավաբանության հետ, իսկ իրավաբանության մակարդակում այս գործը իրավաբանության հետ առնչությունի չունի»։
Իրենց բողոքն էլ վերաբերում է որոշման մեջ որոշակի եզրահանգումների․ «Մեր կարծիքով՝ որոշ եզրահանգումներ անհիմն են, այդ մասով մենք բողոքարկել ենք։ Ամեն դեպքում ոչ իրավաչափ էր ճանաչվել ձերբակալումը Վարդան Այվազյանի եւ կալանավորումը անթույլատրելի էր ճանաչվել, բայց եզրահանգումներ կային այդ որոշման մեջ, որոնց հետ ես համաձայն չեմ եղել, դրա համար բողոքարկել եմ»։
Պաշպանը նաեւ նշեց՝ այս ընթացքում Այվազյանը որեւէ քննչական գործողությունների չի հրավիրվել․ «Տեսեք, երբ ասում եմ, որ այս գործն իրավաբանության հետ կապ չունի, ենթադրում եմ, որ իրավաբանական գործողություններ չեն լինելու։ Եթե այս հարցազրույցից հետո ինչ-որ մեկը ուշադրություն դարձնի, կարող է կանչեն իբր հարցաքննության կամ մեկ այլ գործողության, բայց զուտ այսպիսի, որ իրավական գործողությունների ընթացքում ինչ-որ բան պարզվելու է, դա չի վերաբերվում այս գործին, որովհետեւ այստեղ իրավաբանություն գոյություն չունի»։
Առերեսումներ էլ մինչեւ այս պահը եւս չեն եղել․ «Ո՞ւմ հետ լինեն։ Մենք ձերբակալման օրը՝ դեկտեմբերի 12-ին, նշել ենք, որ կասկածանքը բացարձակապես անհիմն է, ու եթե այս գործի շրջանակում ինչ-որ մարդ կա, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կարող է Վարդան Այվազյանի դեմ ցուցմունք տալ, միջնորդել ենք, որ այդ անձի հետ առերես հարցաքննություն տեղի ունենա։ Օբյեկտիվ իրականության մեջ այդպիսի մարդ չէր կարող տեղի ունենալ, հանցագործություն չկա այս գործի շրջանակում»։
Հիշեցնենք` ԱԱԾ–ում հարուցված քրեական գործով Վարդան Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր. 300.1 հոդվածի առաջին մասով` իշխանության յուրացման համար։ Դեկտեմբերի 12-ին նախաքննական մարմնի որոշմամբ` Այվազյանի տանը կատարված խուզարկությունից հետո նա ձերբակալվել էր։
Պաշտպանն ավելի վաղ ասել էր, որ իր պաշտպանյալին ձերբակալել են վարչապետի հայտնի «օծանելիքների և ժամացույցների» գործով, այսինքն` նոյեմբերի լույս 10-ին կառավարության և ԱԺ–ի շենք մուտք գործելու դեպքերի կազմակերպման առնչությամբ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2372 դիտում
16:24 10-09-2019
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Սմբատ Այվազյանին հետմահու արդարացնելու վերաբերյալ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»