34682 դիտում
09:56 18-10-2016
Կարեն Կարապետյանը կտրուկ հակադարձել է Վարդան Այվազյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարությունը մինչև հոկտեմբերի 23-ը խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի իր ծրագիրը: Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդեն իսկ քննարկվել է ծրագրի նախագիծը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են Կարեն Կարապետյանին: Իսկ երբ վարչապետն ասել է, որ իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է, թե սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետևել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են:
Ենթադրվում է, որ կառավարության ծրագիրը ԱԺ կներկայացվի երկուշաբթի առավոտյան՝ հոկտեմբերի 24-ին: Խորհրդարանը նոր կառավարության ծրագիրը պետք է քննարկի և որոշում կայացնի հինգօրյա ժամկետում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով եկող չորեքշաբթի ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8680 դիտում
10:38 26-01-2017
Միհրան Պողոսյանը համոզել է Վարդան Այվազյանին չառաջադրել իր թեկնածությունը` հօգուտ Վահան Հարությունյանի. «Փաստ»
36275 դիտում
16:07 24-04-2018
Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են ՀՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերը
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը