4340 դիտում
12:17 26-01-2017
Մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր
Չդադարող ձյան պայմաններում «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:
Հատուկ տեխնիկան հիմնականում կենտրոնացված է գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրմանը: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով, իսկ բակային տարածքների ձնամաքրմանը վաղ առավոտից ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները:
Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: Չդադարող ձյան ռեժիմով իրականացվող աշխատանքների արդյունքում մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:
Նմանատիպ նյութեր
3834 դիտում
13:12 02-11-2016
Ողջ գիշեր Երևանում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները
5677 դիտում
14:02 23-02-2017
Մայրաքաղաքում ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները
Այս բաժնից
661 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին