211652_close_icon
views-count3912 դիտում article-date 13:12 02-11-2016

Ողջ գիշեր Երևանում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում` Ավանում, Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրում, Դավթաշենում, Նորք-Մարաշում և Նուբարաշենում ողջ գիշերվա ընթացքում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներով ու մարդկանց ներգրավմամբ: Այն հատվածներում, ուր փողոցների մերկասառույցով պատվելու հնարավոր վտանգն ավելի մեծ է եղել, աշխատանքներն ընթացել են տեխնիկական աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ: Ձնամաքրման աշխատանքների ընթացքին մինչև վաղ առավոտ տեղերում հետևել են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի և կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները՝ պետերի գլխավորությամբ: Արդյունքում` փողոցներն առավոտյան եղել են բաց և երթևեկելի:

Նմանատիպ նյութեր