211652_close_icon
views-count4028 դիտում article-date 15:55 26-01-2017

Դանիայի խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը

Այսօր՝ հունվարի 26-ին, Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք armradio.am-ից: Բանաձևն ընդունեց 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ բանաձևը քննարկվել էր հունվարի 19-ին: Քվեարկության արդյունքները «Ռադիոլուրին» Կոպենհագենից հայտնել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

Նմանատիպ նյութեր