27933 դիտում
17:46 26-01-2017
Վանաձորի թիվ 32 մանկապարտեզի երեխաներն իրենց զգում էին որպես Հայոց բանակի առյուծ զինվոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 26-ին, Վանաձորի թիվ 32 նախակրթական ուսումնական հաստատության սաները՝ դաստիարակչուհի Թամարա Նիկողոսյանի նախաձեռնությամբ, Հայոց Բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում են իրականացրել:
Բոլոր երեխաները զինվորական համազգեստով ներկայացրել են իրենց երգն ու ասմունքը: Երեխաները ոգևորված Հայոց Բանակի հաջողություններով, առաջնորդվում էին՝ «Բանակը մեր տունն է, մեր Բերդ-ամրոցը» կարգախոսով:
Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դավթյանը իր կարծիքն է հայտնել, որն է՝ «Յուրաքանչյուր ոք պետք է լինի հայրենասեր և ամենքս պետք է լինի պաշտպանը հայրենի հողի»:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+