211652_close_icon
views-count24761 դիտում article-date 17:25 27-01-2017

Հայոց բանակի օրվան նվիրված մրցույթ-միջոցառում՝ Վանաձորի թիվ 27 դպրոցում. աշակերտները իրենց զգում էին առյուծ զինվոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 27-ին, Վանաձորի թրվ 27 դպրոցի 9-րդ դասարանի Ա և Բ խմբերի սաների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց բանակի 25-ամյակին նվիրված մրցույթ-միջոցառում, որը անցկացվել է ռազմագիտության դասասենյակում՝ Գագիկ Պապյանի գլխավորությամբ: Մրցույթ-միջոցառումը կազմակերպվել է բարձր մակարդակով՝ Հայարփի Սարգսյանի և Սյուզաննա Մալումյանի կողմից, իսկ 9-րդ Ա և Բ դասարանների դասղեկները՝ Ցողիկ Մատինյանը և Ալլա Զուրաբյանը, աջակցել են երեխաներին կազմակերպչական բոլոր հարցերում: Մրցույթ-միջոցառման ընթացքում 9-րդ դասարանի սաները ցուցադրել են Արցախյան և քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները, հնչեցրել են հայրենասիրական երգեր և կոչեր, իսկ ավարտին 2 խմբերի միջև տեղի է ունեցել զենքը ճիշտ և արագ քանդել, հավաքելու և հրաձգության մրցույթ: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով, որոնք սաներին է հանձնել դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+

Նմանատիպ նյութեր