211652_close_icon
views-count6449 դիտում article-date 20:31 26-01-2017

Հայաստանում շատ մարդիկ չեն կարծում, թե ՀՀ-ն շատ լուրջ շահել է ԵԱՏՄ-ին անդամակցելուց. Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Միր»-ին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստան պաշտոնական այցի ժամանակ հարցազրույց է տվել «ՄԻՐ» հեռուստառադիոընկերությանը: Զրույցի ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Լրագրողը նկատել է, որ Հայաստանը, փաստացի, միակ երկիրն է, որը «շատ լուրջ շահել է այդ միավորումից»: Կարեն Կարապետյանը նկատել է, որ Հայաստանում շատ մարդիկ համակարծիք չեն լրագրողի այդ տեսակետի հետ: «Հայկական գյուղմթերքը Ռուսաստան արտահանելու ծավալներն աճել են, իմ գիտենալով, մոտ 6 անգամ: Ինչպե՞ս է հաջողվել նման ցնցող հաջողության հասնել և ինչո՞ւ նույնը չի ստացվում մյուսների մոտ»,- այս հարցին Հայաստանի վարչապետը պատասխանել է. «Մենք դառնում ենք 180 միլիոնանոց շուկա ներառող «հնգյակի ակումբի» անդամ: Մենք ունենք նման ներքին առաջնորդող գաղափար՝ եթե մենք հաջողության չհասնենք, ապա դա ակումբի թերությունը չէ: Մինչդեռ ակումբի ներուժը շատ մեծ է: Մենք այս բնագավառում՝ մասնավորապես ԵԱՏՄ-ի գծով, ուզում ենք ջանասիրաբար աշխատել»: Ամբողջական հարցազրույցի տեսագրությունը դիտեք [url=http://mir24.tv/video_news/15632882/15627756]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր