2196 դիտում
16:11 22-12-2018
ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ի ու ՌԴ-ի համագործակցությունը դարձել է ավելի ուժեղ. տնտեսագետ
ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո նախորդ 4 տարիների ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունն ավելի ուժեղ է դարձել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում ասաց ՀՊՏՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Էդուարդ Ղազարյանը:
« Հայաստանի Հանրապետության մուտքը Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը դարձրել է ավելի ուժեղ: Պայմաններ են ստեղծվել մաքսային խոչընդոտների վերացման համար, ինչը հանգեցրել է շուկայական պայմանների բարելավմանը և ապրանքների մրցունակության բարձրացմանը: Գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրներում մշակվում են փոխադարձ համաձայնեցված միջոցառումներ ագրոարդյունաբերական համալիրի եւ գյուղական տարածքների զարգացման համար»,- նշեց Ղազարյանը:
ՀՊՏՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն առաջարկեց կրթության ոլորտում մասնագիտական մակարդակով դասավանդվող առարկաների միասնական ծրագիր մշակել, որը հնարավորություն կտա միության անդամ երկրների ուսանողներին կրթություն ստանալ ԵԱՏՄ անդամ երկրների ամենահայտնի համալսարաններում:
«Ես առաջարկում եմ հարց բարձրացնել ԱՊՀ երկրների կրթության եւ գիտության նախարարություններում`նպաստելու կրթական և մեթոդական խորհուրդների կամ խորհրդատվական խմբեր ստեղծելու համար, որոնց հիմնական խնդիրն է ստեղծել որակյալ անձնակազմի վերապատրաստման միասնական մոտեցումներ և իրականացնել բարձրագույն մասնագիտական կրթության տարբեր բնագավառներում գոյություն ունեցող ուսումնական ծրագրերի համեմատական գնահատում: Ցանկալի է նաև քննարկել մասնագիտական փորձի մակարդակով դասավանդվող առարկաների, առարկայական ծրագրերին միասնական մոտեցման մշակման հարցերը, որոնք կնպաստեն ուսանողների ազատ փոխանակմանը եւ նրանց հետագա կրթության հնարավորությանը Ռուսաստանի եւ Համագործակցության երկրների ամենահայտնի համալսարաններում»,- ասաց նա:
Եվրասիական փորձագիտական ակումբն անցկացրեց իր 5-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախորդ 4 տարիները:
Նմանատիպ նյութեր
2713 դիտում
11:33 30-11-2016
Ո՞վ շահեց և ո՞վ տուժեց ԵԱՏՄ-ին անդամակցելուց. «Ժողովուրդ»
5793 դիտում
18:09 21-01-2024
«Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ». Գառնիկ Հայրապետյան. aravot.am․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»