211652_close_icon
views-count2968 դիտում article-date 15:50 27-01-2017

Թրամփն իր դեմ բողոքի երթում Մադոննայի ելույթն անվանել է խայտառակություն՝ ողջ երկրի համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է իր երդմնակալությունից 1 օր առաջ Վաշինգտոնում իր դեմ կազմակերպված միլիոնավոր բողոքի ակցիաներին, հաղորդում է Ria Novosti-ն։ Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թրամփի համար սարսափելի է եղել երգչուհի Մաոդննայի ելույթը, որը Թրամփն անվանել է խայտառակություն՝ ողջ երկրի համար։ «Անկեղծ ասած՝ նա զզվելի է։ Կարծում եմ, որ նա ինքն իրեն վնասեց, և շատ ուժեղ։ Փչացրեց բողոքի ակցիայի ողջ միտքը, և այն, ինչ նա ասաց, մեր ողջ երկրի համար էր խայտառակություն»,- FoxNews-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահը։ Ավելի վաղ Մադոննայի ելույթի հատվածը եթերից հանել էր CNN հեռուստաալիքը։ Մոտավոր հաշվարկներով՝ երթին մասնակցել է մոտ 2 մլն մարդ։

Նմանատիպ նյութեր