211652_close_icon
views-count4937 դիտում article-date 16:59 27-01-2017

ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրգործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011-2016թթ. ընթացքում նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների վրա հաստիքների համալրման անհրաժեշտության բացակայության պայմաններում հրամանագրվել են հիմնական աշխատողներ, պահվել է ՊՈԱԿ-ների միասնական հաստիքացուցակներով չնախատեսված մեկ հաստիքային միավոր, և նշված հաստիքները զբաղեցրած անձինք շուրջ 3.687.000 դրամ վարձատրություն են ստացել պետական բյուջեից: ՊՈԱԿ-ի հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, անօթևանների ընդունումը և դուրսգրումը չի արտացոլվել ճաշացուցակներում, որը հանգեցրել է սննդամթերքի ծախսի ՀՀ պետական բյուջեից 8.471.200 դրամ ավելի ֆինանսավորման: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

Նմանատիպ նյութեր