7537 դիտում
15:25 30-05-2018
Նորակերտի համայնքապետարանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում քրգործ է հարուցվել
Դեռևս մայիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգման նպատակով Արմավիրի մարզի դատախազություն էր ուղարկել «Hetq.am» լրատվական կայքում դրա նախօրեին հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են Նորակերտի համայնքապետի ընտանիքի անդամներին» վերտառությամբ հոդվածը: Մարզի դատախազի համապատասխան գրությամբ վերջինս ուղարկել էր ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով:
Բացի այդ, Արմավիրի մարզի դատախազություն է ուղարկվել նաև ՀՀ տարածքային նախարարի մայիսի 21-ի գրությունը և դրան կից Նորակերտ համայնքի բնակիչների դիմում-պահանջը՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվող վերը նշված նյութերին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար:
Նախապատրաստված նյութերով բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Նորակերտ համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել Նորակերտ համայնքին:
Նախապատրաստված նյութերի հիման վրա մայիսի 29-ին ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնին:
Նմանատիպ նյութեր
4937 դիտում
16:59 27-01-2017
ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրգործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա