211652_close_icon
views-count4035 դիտում article-date 14:03 10-11-2016

Հարուցվել է քրգործ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

ՀՀ դատախազության կողմից կատարված ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից անշարժ գույքի գրանցման գործընթացում թույլ են տրվել իրավախախտումներ: Դատախազի կողմից համապատասխան փաստաթղթերը և լրացուցիչ հարցման արդյունքում ստացված տվյալներն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն, ինչի արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հիշատակված քրեական գործով կատարված նախաքննությամբ հայտնաբերվել են նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարողների կողմից կատարված հանցագործության մասին վկայող բավարար տվյալներ, ուստի վերջիններիս կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ օրենքով սահմանված կարգով արգելանքի տակ գտնվող գույքն առանց բավարար հիմքերի և «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման արգելանքից հանելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ: 2016թ. նոյեմբերի 8-ին քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Նմանատիպ նյութեր