211652_close_icon
views-count4249 դիտում article-date 10:15 29-01-2024

«Ապագա Զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաները Հայոց բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառում էին կազմակերպել Երևանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Երևանի «Սասունցի Դավիթ» հրապարակում։ Միջոցառման կազմակերպիչը «Ապագա Զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի դասախոսական կազմն էր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին դպրոցի դասախոսական կազմը, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ և հյուրեր։

Միջոցառման սկզբում դպրոցի հիմնադիր նախագահ Սամսոն Մուրադյանը նախ ներկաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ և հաստատեց, որ իրենք անում են ամեն բան, որ Հայոց բանակը էլ ավելի հզորանա և հետ բերի այն ամենը, ինչը, ցավոք, կորցրել ենք։ Այնուհետև դպրոցի սաները հանդես եկան տարատեսակ համարներով և ցուցադրական վարժանքներով ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 445+
445+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր