4260 դիտում
10:30 28-01-2017
Խաչատուր Սուքիասյանը դեռևս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության հարցում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը դեռևս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի հարցում։ Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 20-ից հետո իր որոշման մասին հայտարարություն կանի, սակայն մինչ օրս տարբեր ուժերի հետ քննարկումները շարունակվում են։
«Բարդ պրոցես է, դեռ ձգձգվում է»,– ասել է Խ.Սուքիասյանը` նշելով, որ երբ հստակեցում լինի՝ կտեղեկացնի։ «Այս պահին ՀԱԿ-ի հետ են շատ ակտիվ բանակցություններ ընթանում»,– հավելել է Սուքիասյանը։ Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները որևէ արդյունք տվեցի՞ն, թե՞ այդ ուղղությունն էլ դեռ բաց է, Խ.Սուքիասյանը պատասխանել է, որ բոլորի հետ էլ քննարկումներն արդյունք տալիս են, բայց հայտարարությունների համար դեռ շուտ է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3121 դիտում
09:52 10-02-2024
«Խաչատուր Սուքիասյանը, որ ասում է՝ փոխվել է երկիրը, Խաչատուր Սուքիասյանը չի փոխվել»․ Սաթիկ Սեյրանյան
1299 դիտում
12:14 24-01-2023
Խաչատուր Սուքիասյանը կգործուղվի Դուբայ. ծախսերը կվճարի ինքը՝ Սուքիասյանը
1588 դիտում
13:35 21-09-2014
G20-ը դեռ չի կողմնորոշվել Պուտինի մասնակցության հարցում
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը