211652_close_icon
views-count2976 դիտում article-date 20:13 28-01-2017

Կան առաջին գնացողներ, հետախույզներ, ծանր քաշայիններ: Ես ծանր քաշայիններից մեկն եմ. Սուրեն Աբրահամյան

Մեր բոլոր հաղթանակները պայմանավորված են բանակի իրողությամբ: Փա՛ռք ու պատիվ մեր բանակին, զինվորներին, ովքեր տուժել են, վիրավորվել: Անկախ քաղաքական տարբեր կարգի տվայտանքներից՝ ով եկավ, ով գնաց, ով ջուրը մտավ, ով ջրից դուրս եկավ, մենք պիտի հասկանանք, որ լինելիության խնդիրը, ապագային միտված բոլոր քայլերը պիտի լինեն հզոր, կայացած, հանրության կողմից արժեվորված բանակի շնորհիվ. լրագրողների հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Հարցին՝ ինչո՞ւ ակտիվ չեք «ԵԼՔ»-ի շրջանակներում, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Սովորաբար ամեն մեկն իր դերակատարումն ունի: Բանակի օրինակով ասեմ՝ կան առաջին գնացողներ, հետախույզներ, ծանր քաշայիններ: Ես ծանր քաշայիններից մեկն եմ: Պարզապես մեկ ամիս Հայաստանում չեմ եղել»:

Նմանատիպ նյութեր