10312 դիտում
20:26 28-01-2017
Նա միայն իմ տղան չէր, ազգինն էր, հերոսաբար կռվեց իր երկրի համար, զոհվեց, հայրենիքը պաշտպանելուց չվախեցավ. Զինվորի հայր
Հետմահու Արիության մեդալով պարգևատրված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանի հայրը՝ Մելիքսեթ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տղան ինստիտուտն ավարտել է և մեկնել ծառայության:
«Նա միայն իմ տղան չէր, ազգինն էր, ազգի պաշտպանն էր և իր երկրի համար զոհվեց, հայրենիքը պաշտպանելու համար չվախեցավ, դուրս եկավ»,- ասաց նա և նշեց, որ ընկերները պատմել են, որ տղան հերոսաբար կռվել է: Նա նշեց, որ տղան շատ գաղտնապահ էր և ոչինչ չէր պատմում, տանը բանակից չէր խոսում, միայն ասում էր, որ միշտ լավ է:
Շավարշ Մելիքյանի հայրը նշեց, որ որդուն մեկ տարի չէր տեսել, քանի որ արտագնա աշխատանքի է մեկնած եղել և նա իր միակ որդին էր:
Հիշեցնենք, որ Բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է ՀՀ բարձրագույն պարգևներով, շքանշաններով, մեդալներով, շնորհել բարձրագույն զինվորական կոչումներ:
Նմանատիպ նյութեր
28747 դիտում
12:50 29-09-2020
Հերոսաբար զոհվեց 22-ամյա լեյտենանտ որդիս. Սմբատ Մազմանյանի հայր
2370 դիտում
14:03 06-02-2021
Արթուրը զոհվեց հրադադարից ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից. Արթուրը զոհվեց, որ Մարտունին անառիկ մնա
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին